Իմ մասին

Ես՝ Նարեկ Բաղդասարյանն եմ (բեմական անունով Bullet), պրոֆեսիոնալ թմբկահար եմ, ով նվիրված է բացառապես որակյալ երաժշտության ստեղծմանը, տարածմանը և դասավանդմանը։ Մանկությունից ի վեր իմ կյանքի ուղին առաջնորդվել է երաժշտության հանդեպ սիրով։ Այն անցել է դպրոցական տարիներից մինչև անհատական ուսուցանումը լավագույն ուսուցիչներից Հովսեփ Եգանյանի մոտ և հետագայում շարունակվելով Շարլ Ազնավուրի անվան պետական քոլեջում, <<Թումո>> ստեղծարար կենտրոնում և հանդիպում ու շփում համաշխարհային մակարդակի երաժիշտների հետ՝ Սերժ Թանկյանի, Արտո Թունջբոյաջյանի, Derrick McKenzie-ի, David Braid-ի: Ես եղել և շարունակում եմ մնալ տարբեր բենդերի մաս, այդ թվում՝ TmbaTa Orchestra, Guru Miran, Alvala, In Time Jazz Collective։ Երաժշտությունը կյանք է, իսկ որակն ու նվիրվածությունը՝ դրա հիմքը։ Կյանքը առանց երաժշտության կլիներ սխալ։ Սիրեք երաժշտությունը և ձգտեք բարձր արվեստի։